«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Դեռ մնացել են այնպիսի մարդիկ, ում համար ես կարող եմ երգեր գրել»

«Դեռ մնացել են այնպիսի մարդիկ, ում համար ես կարող եմ երգեր գրել»
06.03.2013 | 20:46

«ՈՒրբաթ» մամուլի ակումբի հյուրն այսօր երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ էր: Մարտի 8-ին և 9-ին «Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում», 18-ին՝ «Արամ խաչատրյան» համերգասրահում Ռ. Հախվերդյանը հանդես է գալու մենահամերգով: Երգացանկում հին ու նոր երգերից զատ կլինեն նաև երկու երբևէ չհնչած երգ: Մի երգը գրվել է 12 տարում, մյուսը՝ «Արտագաղթը», 7 տարում: Ռ. Հախվերդյանի խոսքով՝ իր երգերը շատ դանդաղ են գրվում: Սպասվելիք համերգային ծրագրերի մասին կարճ անդրադարձին հաջորդեց լրագրողների հետ հարցուպատասխանը, որն, իհարկե, այնքան էլ երաժշտական չէր: Երգահանը խոսեց հետընտրական զարգացումների մասին ու բացատրեց, թե ինչու է սատարում հենց Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվս մեկ անգամ ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ իր հնչեցրած «ադրբեջանական գավառ» արտահայտությունը հասարակ ղարաբաղցիներին չի վերաբերում:

Ստորև ներկայացնում ենք Ռ. Հախվերդյանի irates.am-ին տված պատասխանները:


-Պարոն Հախվերդյան, Ձեր վիճահարույց հայտարարության մասին տարբեր մեկնաբանություններ են հնչում: Չե՞ք կարծում, որ դրանք կարող են համապատասխան արձագանք գտնել նաև Ադրբեջանում, ինչպես եղավ Գարեգին Նժդեհի մասին տեսանյութերի դեպքում:
-Ես հակաադրբեջանական բաներ եմ ասել: Ասել եմ, որ խորհրդային տարիներին Կևորկովի պատճառով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղը, իսկ Սերժ Սարգսյանը նրա աջ ձեռքն է եղել: Ով ինչպես ուզում է՝ թող մեկնաբանի, ես իմ կարծիքն եմ հայտնել:
-Ինչպե՞ս եք վերաբերվում հանրապետության նախագահի և Սերժ Թանկյանի նամակագրությանը:
-Չեմ կարդացել այդ նամակները: Սերժ Թանկյանը ինձ հետ մտերիմ է, շատ լավ տղա է, չեմ կարծում հիմարություններ դուրս տված լինի:
-Դուք Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրն եք: Եթե հարթակում լինեին «ՀՅԴ»-ն ու «Ժառանգությունը», ո՞ւմ կընախընտրեիք:
-Երևի անձի հարց է , ոչ թե կուսակցության. Րաֆֆիին կընտրեի: Եթե Արմեն Ռուստամյանը առաջարկեր թեկնածությունը՝ Արմեն Ռոստամյանին: Ես Վահանի կողմնակիցն եմ եղել, իրենց համար երգ եմ գրել, ինչի համար փող եմ ստացել և ինձ կարող են մեղադրել: Պատվերը կատարել, երգ եմ գրել, հետո նրանց քննադատել եմ, իրավունք չունեի քննադատելու:
-Այսօր բարեկրթությունը քննադատվում է, ձեռքսեղմումը բացասական ժեստ է համարվում…
-Ասում են՝ դա ամերիկյան տեխնոլոգիա է, թող լինի ամերիկյան, խիարի մասին խոսելն էլ ռուսական տեխնոլոգիա է:
-Ձեր երգերում սիրուն է Երևանը:
-Այլանդակեցին Երևանի դեմքը, Սերժից հետո քաղաքն ավելի գորշացավ:
-Դուք ասօր երգում եք հի՞ն Երևանի մասին:
-Երևանը շենքերով չի բնորոշվում, մարդկանցով է Երևան: Դեռ մնացել են այնպիսի մարդիկ, ում համար ես կարող եմ երգեր գրել:
-«Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում» Ձեր կայանալիք համերգի տոմսերի արժեքը մեկ անձի համար, որքան ինձ հայտնի է, 5000-25000 դրամ է: Դուք խստապահանջ չէիք տոսմերի գնի հարցում:
-Միշտ էլ 3000-5000 դրամ են եղել իմ համերգների տոմսերը: «Մեցցո»-ի դեպքում ես պատասխանատու չեմ, ինձ ասում են՝ արի երգի, ես աթոռը դնում եմ, սկսում եմ երգել:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ